05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բանակցային գործընթացին այլընտրանք չկա, եւ պետք է գնալ խաղաղ կարգավորման. Է. Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումից հետո

Հարց. պարոն նախարար, ինչպես կգնահատեք, կամփոփեք այսօրվա հանդիպումները:

Պատասխան. Մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով Փարիզում հանդիպում կազմակերպելու համար։

Վերջին երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ< /> ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։

Մենք բարձր ենք գնահատում հանդիպումների՝ հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման եռանախագահների նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու միմյանց մոտեցումներին և հնարավորություն են ընձեռում՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները:

Այսօրվա հանդիպումը կբնորոշեի որպես օգտակար, անկեղծ և կառուցողական։

Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից դեռ մայիս ամսին տարածաշրջան իր այցելության ընթացքում առաջարկվել էր Փարիզի հանդիպմանը քննարկել վստահության ամրապնդման միջոցների իրագործումը: Այդ առաջարկը ողջունվել էր եռանախագահների կողմից։ Մեր մոտեցումները համընկնում են եռանախագահների դիրքորոշման հետ առ այն, որ այդ միջոցների իրականացումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։ Ադրբեջանի մոտեցումը այլ է։ Իրենք այլ ծայրից են մոտենում՝ կարծելով, որ եթե բանակցություններում առաջընթաց արձանագրվի, ապա դա կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման համար։ Սա հայտնի ադրբեջանական մոտեցում է, որը եղել է նաև նախկինում։

Բավականին հետաքրքիր քննարկումներ էին: Նախագահների հանդիպման ընթացքում նաև հնարավորություն եղավ անդարդառնալ մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, որոնք ցույց տվեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել:

Բացի Լեռնային Ղաարաբաղի հիմնախնդրի շուրջ քննարկումներից, այսօր առավոտյան Ֆրանսուա Օլանդի հետ մեր Նախագահի կայացած հանդիպման առաջին մասը նվիրված էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին։

Մենք առանձնաշնորհյալ հարաբերություներ ունենք Ֆրանսիայի հետ, ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, եվրոպական կառույցներում, Ֆրանկաֆոնիայի կազմակերպության շրջանակներում և տարբեր այլ միջազգային ձևաչափերում։ Առևտրատնտեսական հարաբերություններն են զարգանում, Ֆրանսիայի ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2013թ. ներառյալ հասել է մեկ մլրդ դոլարի: Զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները, ընդլայնվում է ապակենտրոնացված համագործակցությունը, զարգանում և աամպարնդվում են կապերը մշակութային և կրթական բնագավառներում:

Երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է և մենք միշտ բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու: Նախագահների մակարդակով հանդիպման յուրաքանչյուր ամեն առիթ հնարավորություն է ընձեռում քննարկելու այս հարցերը: Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցելությամբ գտնվում էր Հայաստանում, այս տարվա ընթացքում տարբեր միջազգային ձևաչափերում նախագահների հանդիպման երկու այլ հնարավորություններ են եղել: Մյուս տարվա առաջին կեսին սպասվում է Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան:

Հարց. -Պարոն նախարար, այս հանդիպման արդյունքում մենք կարող ենք արձանագրել ինչ-որ մի տեղաշարժ եղել է, թե՞ ոչ: Ադրբեջանը շարունակու՞մ է մնալ իր դիրքորոշմանը:

Պատասխան– Դուք երևի նկատեցիք, որ իմ հնչեցրած գնահատականներում որաշակի դրական երանգ կար։ Դա պատահական չէ։ Երբ մենք ասում ենք, որ բանակցությունները կառուցողական, անկեղծ, օգտակար էին դա ինչ-որ մի բան նշանակում է:

Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը: Իհարկե սա բարդ գործընթաց է: Մեկ կամ մի քանի հանդիպումներերով դժվար է բեկումնային առաջընթաց ակնկալել: Գիտեք, որ վերջին տարիների ընթացքում՝ 2008թ.ից սկսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել: Կասեի, որ այս հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների ղեկավարներին առավել ծանոթանալու միմյանց մոտեցումներին, և պարզնելու հնարավորություների շրջանակը՝ դեպի հիմնախնդրի կարգավորում առաջ շարվելու համար: Կարծում եմ այս իմաստով հանդիպումը դրական էր:

Հարց. -Պարոն նախարար, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվե՞ց հաջորդ հանդիպման վայրի, ժամկետի մասին:

Պատասխան.- Հաջորդ հանդիպման վայրի, ժամկետների մասին< /> պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները: Եթե 2012թ. և 2013թ. մեկական հանդիպում է եղել նախագահների մակարդակով, ապա 2014թ. արդեն 3 հանդիպում է կայացել: Շփումներն ակտիվացել են: Կարծում եմ, որ նախագահների, արտգործնախարարների մակարդակով հետագայում ակտիվ շփումները կշարունակվեն:

Հարց.-Պարոն նախարար, արդյո՞ք քննարկվել է դիպուկահարներին հետ քաշման հարցը:

Պատասխան. Ես ասացի, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը առաջարկում էր մի շարք փոխվստահության միջոցներ իրականացնել: Այդ շարքում էին նաև շփման գծում և սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, դիպուկահարների հետ քաշումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը և այլն:

Այդ բոլոր առաջարկները ողջունվում են նաև եռանախագահների կողմից: Ինչպես գիտեք թե՛ Հայստանը, թե՛ Ղարաբաղը միշտ դրական են արտահայտվել այս կարգի քայլերի իրականացման վերաբերյալ։ Բայց ինչպես ես նկարագրեցի՝ ադրբեջանական կողմը հակառակ կողմից է մոտենում։ Կասեի, որ այդքան էլ պատրաստ չէ դրան: Կրկնեմ՝ իրենք կարծում են, որ երբ առաջընթաց արձանագրվի բանակցություններում, այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել վստահության ամրապնդման միջոցները։ Եթե առաջընթաց լինի, եթե ինչ-որ լուծումների գանք, ապա կարծում եմ արդեն փոխվստահության ամրապնդման միջոցների ահրաժեշտություն էլ այս աստիճանի չի լինի։ Ակնհայտ է, որ փոխվստահության անհնար է հանգուցալուծում: Ավելի շուտ փոխվստահության ամրապնդման միջոցառումները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն առաջնթաց արձանագրելու համար:

Հարց. – Կարծես թե Օլանդը կոչ է արել սկսել մշակել խաղաղության մեծ պայմանգիրը: Այս բանակցություններում, այսօրվա ընթացքում նման ինչ-որ հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ:

Պատասխան. – Այդպիսի կոչեր մշտապես եղել են: Դրանք պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ երբ մենք պայմանավորվածության գանք հիմնախնդրի կարագավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա հնարավորություն կտա, հիմք կհանդիսանա մեծ պայմանագրի մշակման համար։ Քանի որ հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չի ձեռք բերվել, այսօր այդպիսի հարց չի կարող քննարկվել:

Հարց. -Պարոն նախարար, իսկ օգոստոսյան իրադարձություններին ինչ-որ կերպ անդրադարձե՞լ են:

Պատասխան. – Դուք պետք է ի նկատի ունենաք, որ այս հանդիպումը շարունակությունն էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և մասկնակցությամբ՝ Սոչիում կայացած հանդիպման, որը բավական լիցքաթափեց լարվածությունը սահմանին և շփման գծում։ Նաև շարունակություն էր< /> Նյուպորտում Միացյալ Նահանգների պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած հանդիպման: Այս հանդիպումների շարքը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը չնայած միջագային բեմահարթակում ի հայտ եկած որոշ դժվարությունների, շարունակում է մնալ բավական գործուն ձևաչափ։ Եռանախագահները շարունակում են համատեղ ջանքերը, դրա մասին է խոսում նաև այն, որ այսօրվա հանդիպմանը հրավիրված էին նաև համանախագահները, մասնակցելու թե՛ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, թե՛ եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը:

Հարց. Իսկ կա արդյո՞ք տրամադրությունների տարբերություն Սոչիից մինչև Փարիզ:

Պատասխան. Կարծում եմ, որ տրամադրվածությունները ավելի դրական էին: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ գոյություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը՝ ՄԱԿ-ի ԱԽ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների մասնակցությամբ, դա գործուն և արդյունավետ ձևաչափ է։

Կարևոր է, որ նախագահների մակարդակով հաստատվեց՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկա և պետք է գնալ խաղաղ կարգավորման, խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում, որպեսզի ժողովուրդները օգտվեն այդ խաղաղությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ