02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՂՀ նախկին գլխավոր դատախազը կնշանակվի ԱԱԾ-ի պետ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ երեկ ԼՂՀ  գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Վերջինս մտադիր է այդ պաշտոնում նշանակել ԼՂՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Արթուր Մոսիյանին:

՛՛Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 10-ին ԼՂՀ ԱԺ նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել էր, որ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը հրաժարականի դիմում է գրել: Տեղեկացրել էինք նաեւ, որ ԼՂՀ վերահսկիչ պալատի` հրաժարական տված նախագահ Արթուր Մոսիյանը, որը բավականին լուրջ իմիջ ունի Արցախում, նշանակվելու է գլխավոր դատախազ:

՛՛Ժողովուրդի՛՛ աղբյուրները փոխանցում են, որ ԼՂՀ գլխավոր, արդեն նախկին դատախազ Արշավիր Ղարամյանը նշանակվելու է ԼՂՀ ազգային անվտանգության պետ: Այժմ ԼՂՀ ԱԱԾ պետը Վիկտոր Քոչարյանն է՛՛,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ