Ընկերուհու հետ սեռահարաբերություն են ունեցել՝ ՛՛վրեժ լուծելով՛՛ եղբորից. Ժամանակ
՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Հրայր Հունանյանի գործի դատական քննությունը:
Դատարանը հաստատված է գնահատել, որ 21-ամյա Հրայրը 2013 թվականի սեպտեմբերի 27-ին պայմանական-վաղաժամկետ ազատվել է զինվորական հանցագործության համար սահմանված 1տարի 6 ամիս ազատազրկումից:
Հրայրը զբաղվել է հողագործությամբ, 2014 թվականի սկզբին ծանոթացել է Էջմիածին քաղաքի մի բնակչուհու հետ: Ընկերություն են արել, Հրայրը հաճախ այցելել է աղջկա տուն, ծանոթացել նրա ծնողների ու եղբոր հետ:
Ըստ դատական ակտի՝ Հրայր Հունանյանը շուտով եզրակացրել է, որ աղջիկը, իր կարծիքով, անբարո վարքի տեր է: Հրայրը շարունակել է աղջկա հետ հանդիպել միայն «իր սեռական կրքերը բավարարելու համար»:
2014 թվականի հուլիսի 9-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Հրայրը զանգահարել է աղջկա հոր հեռախոսահամարով: Պատասխանել է աղջիկը, ասել, թե հայրն այլևս չի թողնում, որ իրենք հանդիպեն:
Հրայրը զայրացել է, պահանջել է, որ աղջիկը հեռախոսը փոխանցի հորը:
Վերջինս Հրայրին ասել է, թե, իրոք, այլևս չի թողնելու, որ դուստրը հանդիպի նրա հետ: Իսկ Հրայրը պատասխանել է, որ նրա դուստրը անբարոյական է, շատերի հետ է հանդիպել, բոլորի հետ էլ սեռական հարաբերություններ է ունեցել:
Աղջկա հայրը վիրավորվել է, հայհոյել Հրայրին ու անջատել հեռախոսը:
Հրայրը նորից է զանգել, այս անգամ պատասխանել է աղջկա եղբայրը: Վերջինս իր հերթին հայհոյել է Հրայրին:
Հաջորդ օրը Հրայրը աղջկա եղբոր հետ խոսել ու պարզաբանում է պահանջել իրեն հայհոյելու համար:
Պայմանավորվել են հանդիպել ու պարզաբանում կատարել… «Մայր աթոռի» մոտ:
Հուլիսի 11-ին, ժամը14-ն անց 30-ի սահմաններում Հրայրը պայմանավորված վայրում հանդիպել է աղջկա եղբորը: Քայլել են դեպի «Սուրբ Գայանե» եկեղեցի: Ճանապարհին նրանց տեսել են Հրայրի եղբայրն ու ընկերը, Հրայրը պահանջել է, որ նրանք չխառնվեն:
Աղջկա եղբորը հայտնելով իր կարծիքը աղջկա վարքագծի, ինչպես նաև աղջկա ընտանիքի անդամների կողմից իրեն հայհոյելու վերաբերյալ, Հրայրն աղջկա եղբոր ծնոտին մի բռնցքահարված է հասցրել:
Հրայրի եղբայրն ու նրա ընկերը բաժանել են կռվողներին:
Այդ պահին աղջկա եղբոր հեռախոսին զանգ է եկել…՛՛,- գրում է թերթը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: