05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ալիևը կոչ է արել սեփական բնակչությանը՝ չայցելել Արցախից գրաված տարածքներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Ադրբեջանի քաղաքացիներին՝ առայժմ զերծ մնալ Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի օկուպացրած տարածքներ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը:

«Ցավոք, պատերազմից հետո և վերջին օրերին ազատագրված հողերում տեղի են ունենում դժբախտ պատահարներ: Ես ուզում եմ դիմել Ադրբեջանի քաղաքացիներին, խնդրում եմ նրանց՝ առանց թույլտվության չայցելել ազատագրված տարածքներ, քանի որ դա վտանգավոր է»,- հինգշաբթի հայտարարել է Ալիևը Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ հանդիպման ժամանակ:

Թշնամական երկրի ղեկավարը շեշտել է, որ ինքը հասկանում է այդ տարածքներ այցելելու՝ քաղաքացիների ցանկությունը, քանի որ «նրանք երկար տարիներ փափագել են իրենց հայրենիքը»:

«Յուրաքանչյուր նախկին տեղահանված ցանկանում է վերադառնալ հայրենիք՝ հայրենի գյուղ, բայց ես խնդրում եմ նրանց՝ սպասել: Թող մի քիչ սպասեն ականազերծման աշխատանքների ավարտին: Քանի որ դա մեծ վտանգ է ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների համար», – նրան մեջբերում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

Ալիևը նաև կոչ է արել անցակետերի աշխատակիցներին՝ բարձրացնել զգոնությունն ու ստուգումը: «Միևնույն ժամանակ, անցակետերի անձնակազմը պետք է ավելի խիստ հսկողություն կազմակերպի՝ վերջ տալու այդ տարածքներ քաղաքացիների չարտոնված մուտքին»,- ասել է ադրբեջանցի բռնապետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ