08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Բանակից թռած» և մոր դեմ ցուցմունք տվածը խոսում է հայրենիքից ու արժանապատվությունից. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Ինչպես արդեն նկատել ենք, Հայաստանի Հանրապետությունը ծայրահեղությունների երկիր է։ Հայաստանում հայրենասիրությունից, հայրենի հողի կարևորությունից խոսում են մարդիկ, ովքեր դավաճանել են այս պետությանը։

Իր իրական գործունեության տրամագծորեն հակառակ հայտարարությունների վարպետ է իշխանամերձ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա մշտապես խոսում է բարոյականությունից, արժեքներից, հայրենիքի սիրուց և անվտանգությունից։ Եվ սա այն դեպքում, երբ նա դատապարտվել է զինծառայությունից կեղծ փաստատթղթերով խուսափելու համար։ Ավելին, Արման Բաբաջանյանը իրավական պատասխանատվությունից խուսափելու համար ցուցմունք է տվել սեփական մոր դեմ և հայտարարել է, որ փաստատթղթերն իրականում իր մայրն է կեղծել։

Իսկ հանրության մոլորյալ մի հատված նրան ծափահարում է ու արժևորում նրա խոսքը։ Այստեղ ամեն մարդ պետք է փորձի ինքն իր համար հասկանալ, թե ինչպե՞ս կվերաբերվեր մարդու, ով սեփական մոր դեմ ցուցմունք է տվել, ով «թռել» է զինծառայությունից։ Պատասխանը շատ արագ կչեզոքացնի առ Բաբաջանյան վստահության նշույլները»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ