01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլի քարոզիչներն ամեն օր խաղալիքի տեղ օգտագործում են մեր ժողովրդին. ՊՆ նախկին փոխնախարար

Երեկ կայքերը լայնորեն լուսաբանեցին «Նիկոլի այցը Արտաշատ» բեմադրությունը. սոցցանցերն էլ ծաղր ու ծանակով, մի լավ ձեռք առան։ Բայց դա հումորն էր։ Կա նաև ողբերգությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլի հետ հանդիպման քշված ոչ մի քաղաքացի, առիթն անգամ չօգտագործեց՝ որևէ հարցով դիմելու համար։

Պրոբլեմները բազմաթիվ են՝ կենցաղայինից, օրվա ապրուստից մինչև անվտանգություն։ Բարձրացված միակ զավեշտալի հարցը՝ Արմնյուզը փակելն էր։

Ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը չգիտի ու չի տեսնում իրականությունը։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլի քարոզիչներն, ամեն օր խաղալիքի տեղ օգտագործում մեր ժողովրդին՝ իրենց շահերի համար։

Փաստն այն է, որ Հայրենիքը ծախելուց, բանակն ավիրելուց, հազարավոր երիտասարդների զոհելուց, տնտեսությունը քայքայելուց բացի՝ Նիկոլն ուրիշ ոչ մի հարց չի լուծել։

Բայց գտնվում են մարդիկ, ովքեր թեկուզ փողով, կամ ինչ որ մեկի խաթրով, գնում կանգնում են փողոցում, որ դատաստանի ճանփին գտնվող մարդուն բարևեն։

Սիրելի հայ մարդ, ե՞րբ ես սովորելու ինքդ քեզ մի փոքր հարգել։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ