Պետք է քարոզենք, որ մեր քաղաքացին հարգալից վերաբերմունք ունենա ոստիկանության նկատմամբ
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ոստիկանությանը հատկացվող բյուջեի քննարկման ժամանակ ասաց, որ որպեսզի ամբողջական պատկեր լինի, պետք է համեմատության մեջ նայենք ամեն ինչ: ՛՛Բնականաբար, թե մեր հասաակության, թե մեր պատգամավորներիս սպասելիքները հայրենի ոստիկանությունից բավական մեծ է: Բայց եթե համեմատնենք ոստիկանության դինամիկան, բարեփոխումենրի կուրսը մի քանի տարիների հետ կամ նախորդ տարվա համեմատ, ակներև է, որ այդ բարեփոխումների արդյունքում չկա մի ոլորտ ոստիկանության մեջ, որ զարգացած չլինի: Սա որպես քաղաքացի եմ նաև ասում՛՛,-նկատեց նա:
Շարմազանովը նշեց, որ ողջունելի է, որ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանն էլ լսելով պատգամավորների առաջարկները՝ նշեց, որ դրանք անպայման կքննարկվեն: ՛՛Բայց մի բան պետք է գիտակցենք՝ ոստիկանությունում աշխատելը բացի նրանից, որ պետք է լինի պատվաբեր, մենք պետք է մտածենք նաև ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի մասին: Ինչքա՞ն փող են ստանում այդ մարդիկ… մենք էլ պետք է գիտակցենք, որ առանց ոստիկանության 24 ժամ մեր ոչ հասարակությունը, ոչ էլ պետությունը չի կարող գոյատևել, դրա համար մենք պետք է օգնենք մեր ոստիկանությանը, որ ոչ թե ասենք, թե սոցիալական ծախսն ինչու ենք տվել, այլ պիտի նկատենք, որ քիչ են: Երբ ասում ենք՝ ոստիկանը քաղաքացու նկատմամբ պետք է հարգալից լինի, իհարկե, սա դոգմա է, բայց մենք պետք է քարոզենք նաև, որ մեր քաղաքացին, ինչպես աշխարհի շատ զարգացած երկրներում ունենա հարգալից վերաբերմունք մեր հայրենի ոստիկանության նկատմամբ:
Մենք շահագրգռված ենք, որ մեր հայրենի ոստիկանությունը գնա այն կուրսով, ինչ որ վերցրել է այս տարիների ընթացքում՛՛,-եզրափակեց նա: