01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Անգամ չի քննարկվում, թե ով է լինելու Մակունցին փոխարինողը, քանի որ բոլորի մոտ էլ ճամպրուկային տրամադրություններ են․ Իրավունք

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստա­տել էր լուրերն այն մասին, որ «օրակար­գում կա նման հարց», և հնարավոր է, որ ինքը նշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Ըստ տրամաբանության, արդեն իսկ պետք է շրջանառվեին թեկնածուների անուններ, թե ով է փոխարինելու Լ. Մակունցին՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում: Սակայն, ինչպես մնացյալ հարցերում, այս հարցում ևս իմքայլականները տրամաբանությունից դուրս են:

Թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ անգամ չի քննարկվում, թե ով է լինելու Մակունցին փոխարինողը, քանի որ բոլորի մոտ էլ ճամպրուկային տրամադրություններ են: Իշխող խմբակ­ցության պատգամավորները հիմա ավելի շատ մտազբաղ են, թե երբ են ձերբա­զատվելու պատգամավորական ման­դատներից և վերադառնալու իրենց նախկին կյանքին:

Իսկ նրանք, որոնք դեռ կարծում են, թե անելիք ունեն քաղաքա­կան դաշտում, ևս չեն ցանկանում վերց­նել ֆիկտիվ գոյություն ունեցող իշխող ուժի ղեկավարի պաշտոնը, որովհետև այն լինելու է բավականին կարճ և անշ­նորհակալ գործ: Վերին օղակներում ևս չեն պատրաստվում Լ․ Մակունցին փոխա­րինել մեկ այլ իմքայլականով: Պարզա­պես, Մակունցի նշանակումը կհամադրեն արտահերթ խորհրդարանական ընտրու­թյունների հետ, իսկ մինչ այդ խմբակցու­թյունում «դիրիժորությունը» «տակից» դե ֆակտո կստանձնի Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրերից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ