16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մանկավարժները պահանջում են թրքահպատակ իշխանության հրաժարականը

Կանայք նշեցին, որ իրենք մանկավարժ են և այլևս չեն պատրաստվում հանդուրժել Ազգային ժողովում թրքահաճո, թրքահպատակ պատգամավորներին, ովքեր մեր հարկերի հաշվին բարձր պարգևավճարներ են ստանում, սակայն իրականացնում են հակահայկական գործունեություն: Մանկավարժ Մարինա Մադոյանը նշեց, որ իրենք ընտրել են պայքարի ուղին, այլ ոչ թե արտագաղթի և այսուհետ արտահայտելու են իրենց անհանդուրժողականությունը հակահայկական, թրքահաճո յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ: Կանայք թուրքի հարճի շոր նվիրեցին ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը երեկ հայտարարել է, թե կարևոր չէ ինչ է եղել, ում պատմական հողն է կամ ով է սկսել պատերազմը, պետք է առաջ նայել: Թուրքի հարճի շորը հանձնվեց ԱԺ ընդունարան, որտեղից էլ կանանց խոստացան, որ այն կփոխանցեն Անուշ Բեղլոյանին Մանկավարժները բոլոր կանանց ու մայրերին կոչ արցին միանալ իրենց և այլևս չհանդուրժել այս վիճակը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ