18 Հունիսի, Ուրբաթ, 2021
KFC

Վարչապետի աշխատակազմում 2020 թվականին 441 միլիոն դրամի պարգևավճար են ստացել. AntiFake.am

Karavarutyun-gnum

2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:

AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 441.693.600 ՀՀ դրամի պարգևավճար է հատկացվել, որը համարժեք է շուրջ 920.000 ԱՄՆ դոլարին։

Վարչապետի աշխատակազմին խնդրել էինք տարվա կտրվածքով պարգևավճարների մասին տեղեկությունը տրամադրել նաև ըստ ամիսների՝ հասկանալու համար, թե արդյո՞ք պատերազմի օրերին և դրանից հետո կառույցում պարգևավճարներ հատկացվել են, թե՞ ոչ։ Մինչդեռ մեզ տրամադրվել է ոչ թե հատկացված պարգևավճարների չափն ըստ ամիսների, այլ պարգևատրման տարեկան ֆոնդի բաշխումը 12 ամիսների վրա, ինչից անհնար է հասկանալ, թե ո՞ր ամիսներին և որքա՞ն պարգևավճար է հատկացվել։

KFC

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ