04 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2021
KFC

ՊԵԿ փոխնախագահը՝ խաղատանը. Նա զգուշացրել է լրագրողին «Արա, լսի քեզ ինչ եմ ասում». «Հրապարակ»

4df8c08b8ef422021ce520b465bc589f_M

Այս լուսանկարում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է՝ խաղատանը։ Նրա խաղընկերներն են ՊԵԿ ևս երկու աշխատակից, մեկը ՆԱՎ-ի՝ ներքին անվտանգության վարչության աշխատակից է, մյուսը Զվարթնոց մաքսատան-վարչության պետ Տիգրան Զաքարյանն է, որը, մեր տեղեկություններով, Մաշադյանի քավորն է։ Այս մասին գրում է «Հրապարակը», որը հրապարակել է լուսանկարը:

Մեզ ասացին՝ լուսանկարը ամռանն է արվել։ Մեզ նաեւ պատմեցին, որ ՊԵԿ փոխնախագահը խաղատուն գնալու հետ սեր ունի, ինչն արտառոց է պետական պաշտոնյայի դեպքում։ Իսկ այս դեպքում՝ առավել արտառոց է, քանի որ խաղատանն է հայտնվել այն ժամանակ, երբ երկրում կարանտին էր, և խաղատները չէին գործում, սահմաններն էլ փակ էին։ Ենթադրաբար, սա հայաստանյան խաղատներից մեկը չէ, այլ արտերկրում է, մեզ ասացին՝ ըստ ամենայնի՝ Սոչիի խաղատներից մեկում են։ Իսկ թե ինչպես են մեկնել՝ փակ սահմանների պարագայում, կարող է ասել միայն ինքը։

Ուստի լուսանկարի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ Ռաֆիկ Մաշադյանից, որը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամն է և ՊԵԿ-ում բարձր պաշտոններ է զբաղեցնում դեռ նախկինների ժամանակներից։

Հիշեցնենք նաև, որ ժամանակին Սերժ Սարգսյանին ու շատ նախկիննեի մեղադրում էին խաղատուն գնալու մեջ, և, առհասարակ, պետական պաշտոնյայի՝ խաղատուն այցելելը առնվազն բարոյական առումով ընդունելի և ընկալելի չէ։

Մենք կապվեցինք Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Նա, լսելով մեր հարցը, նախ սկսեց հերքել, թե նման բան չի կարող լինել։ Հետո, երբ ասացինք, որ լուսանկարում ինքն է՝ խաղասեղանի մոտ նստած, սկսեց հունից դուրս գալ և խախտել կոռեկտության սահմանները։ «Ես չգիտեմ՝ ինչ նկար ա հայտնվել ձեր մոտ, ես նորից եմ ասում՝ բացառված ա, նման բան չի կարա լինի»,-ասաց նա։

Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ խաղատանն եք եղել։ «Դու, ընգեր, գիտե՞ս, որ խաղատուն Հայաստանում չի աշխատում ընդհանրապես, խաբա՞ր ես, թե՞ չէ»,-ասաց նա։

Ասացինք, որ սա կարծես թե ամռան լուսանկար է, եւ մեր տեղեկությամբ՝ Հայաստանում չէ, այլ Հայաստանից դուրս։ Ապա ՊԵԿ փոխնախագահը սկսեց զայրանալ, սպառնալից տոնով խոսել․ «Ուրեմն, լսի քեզ ինչ եմ ասում, պարոն Վահե Մակարյան, Դուք արդեն փորձեր եք անում վարկաբեկելու կամ իմ անձնական կյանքի մեջ եք մտնում, ինչ ուզում ես հրապարակի, ուրեմն, քեզ զգուշացնում եմ․․․Արա, լսի քեզ ինչ եմ ասում, ընդհանրապես էլ ինձ չզանգես, ինչ ուզում ես հրապարակի»,-ձայնը բարձրացրեց Մաշադյանը՝ կորցնելով ինքնատիրապետումը։

Հ․Գ․ Ավելի ուշ մեզ ասացին, որ լուսանկարում երևացող խաղատունն իսկապես Սոչիում է գտնվում։ Սոչիի «Կռասնայա պոլյանա» թաղամասում գործող երեք խաղային կոմպլեքս գոյություն ունի՝ կազինո «Սոչի», կազինո «Բումերանգ» և խաղային ապարատներ «Բոնուս»։ Այս մեկը, որտեղ եղել են ՊԵԿ պաշտոնյաները, հենց «Սոչի» խաղատունն է։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ