11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բեռնատարը ընկել է ձորը և հրդեհվել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուխ ավոճանապարհի 2-րդ կմ-ում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և հրդեհվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում այրվում է ՛՛ՄԱԶ՛՛  մակնիշի 465 OV 61 պետհամարանիշով բեռնատարը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.51-ին, մարվել՝ 05.15-ին: Ամբողջությամբ այրվել է վարորդի խցիկը:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ