Սպորտի նախարարը ընդունել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է այս օրերին Երևանում գտնվող WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:
Նախարարը, ողջունելով չեմպիոնին, նշել է, որ մշտապես հետևում է նրա մրցելույթներին և ամեն անգամ վստահորեն սպասում նրա հերթական հաղթանակին: «Արթուր Աբրահամն այսօր շատ ու շատ սկսնակ բռնցքամարտիկների համար օրինակ է ծառայում, ինչն էլ իր հերթին նպաստում է բռնցքամարտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանն ու հավելել, որ այդ նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ, մասնավորապես ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում շուտով բացվելու է նոր բռնցքամարտի դպրոց:
Արթուր Աբրահամն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և պատմել իր առաջիկա ծրագրերի, գերծանրաբեռնված պարապմունքների, կայանալիք մրցաշարերի մասին:
Հանդիպման ավարտին նախարար Գ. Ղազարյանը միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիր է հանձնել Արթուր Աբրահամին:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
բաժնի պետ Անուշ Չիթչյան հեռ 010546933, 098707624