16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ահազանգողը հենց ձերբակալվածն էր

Հայտնում ենք, որ  սույն թվականի հոկտեմբերի 26-ին ժամը 13.30-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Տարոնի բաժնի ՁՊՎ-ից: Ահազանգողը հենց ձերբակալվածն էր, ով գտնվում էր տվյալ բաժնի ձերբակալվածներին պահելու վայրում: 

Հեռախոսազրույցի ընթացքում ձերբակալվածը տեղեկացրեց, որ իրեն ոստիկանները ծեծել են և ներկայիս պահին գտնվում է ՁՊՎ-ում և ոչ մի պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, ավելին` հանդիսանում է հոգեկան հիվանդ: 

Դիտորդական խումբը անհապաղ արձագանքեց ահազանգին:  

ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Տարոնի բաժնի ՁՊՎ-ում Դիտորդական խումբը մեկուսի հանդիպելով ձերբակալված Ա. Թամարյանի հետ արձանագրեց նրա մարմնական վնասվածքները և գործի հետ կապված որոշ այլ փաստեր, որոնց վերաբերյալ Դիտորդական խումբը հայտարարություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ  քննչական ծառայություն: 

Ավելի տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան մեկնաբանությունները ստանալուց հետո: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ