16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բացահայտվել է նոր աղանդ, որը գործում է՝ հայ առաքելական եկեղեցու անվան տակ /վիդեո/

՛՛Մի հիվանդ ընկեր ունեինք, բոլորով աղոթեցինք ու նա լավացավ: Առաքելական եկեղեցու հետևորդներն էլ են աղոթում ու դա վկայություն չի՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը:

Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում աղանդների աճ է արձանագրվել:

՛՛Վերջերս բացահայտվել է ՛՛հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն՛՛ կազմակերպությունը, որը, որպես հասարակական կազմակերպություն գրանցվելով՝ հավաքներ է անում, որտեղ  քարոզներ և կրոնական աղոթքներ են անում: Նրանք ստեղծվել են 1888 թվականին, իսկ եթե նրանք լինեին հայ առաքելական եկեղեցի, ապա մենք գիտենք, որ հայ առաքելական եկեղեցին ունի 1700 տարվա պատմություն՛՛,-նշեց Պետրոսյանը:

Պետրոսյանի փոխանցմամբ այս աղանդի ներկայացուցիչները տարածք են վարձել ՛՛Շողակաթ՛՛ հեռուստաընկերության հարևանությամբ:

՛՛Իրենց ներկայացմամբ՝ կառատեի աշխարհի չեմպիոն Լևոն եղբայրը, խաբելով,  որ հայ առաքելական եկեղեցու դավանաբանությունն են քարոզում,  մարդկանց համոզել է գնել իրենց կողմից վաճառվող գիրքը՛՛,-հավելեց Դանիել Պետրոսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ