Ալիեւի փողերից ՛՛բաժին հասավ՛՛ հայ օպերային երգչին.Առավոտ
՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է.
Օրերս Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հովանավորությամբ անցկացված Մուսլիմ Մագոմաեւի անվան երիտասարդ երգիչների 3-րդ միջազգային մրցույթում առաջին անգամ ներկայացել է Հայաստանը` ի դեմս օպերային տենոր Լիպարիտ Ավետիսյանի:
Մրցույթին հայտ ներկայացրած շուրջ 200 արտիստներից մասնակցության իրավունք են ստացել 9 երկրից 14 երգիչ:
՛՛Առավոտի՛՛ հետ զրույցում Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ 2 փուլով անցկացվող նախորդ 2 մրցույթներում դափնեկիրները որոշվել են երկու օրերի ադյունքում: Ինքը երկու օրերի ելույթների արդյունքում հավաքել է 302 միավոր (առաջին օրը` 146 միավոր, 2-րդ օրը` 156), ինչը ենթադրում էր առաջին մրցանակ: Սակայն ժյուրին, որը գլխավորում էր Մագոմաեւի կինը` ճանաչված օպերային երգչուհի Թամարա Սինյավսկայան, տեսնելով, որ ազգությամբ հայ երգիչը առաջին հորիզոնականում է, տեղում փոխել է կանոնադրոթյունը` հիմք ընդունելով միայն երկրորդ օրվա հավաքած միավորը:
Արդյունքում առաջին մրցանակը շնորհվել է Մոնղոլիայի նեկայացուցչին, երկրորդը` Հայաստանին, երրորդը` Ադրբեջանին:
Սա այն դեպքում, երբ մրցույթի կազմկոմիտեն, իբր վեր կանգնելով քաղաքականությունից, առաջին անգամ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն` Հայաստանից մասնակից ուղարկելու խնդրանքով: Ի դեպ, մրցանակները նաեւ գումարային էին, եւ երկրորդ մրցանակն ՛՛արժեր՛՛ 15. 000 ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: