Անմեղսունակ Արմենը և մեղսունակ Մարինեն աղջիկ են փախցրել. Ժամանակ
՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Լևոն Ավետիսյանի նախագահությամբ բժշկական հարկադրանքի միջոց է կիրառել քրեական օրենքով արգելված արարք կատարած Արմեն Խ.-ի նկատմամբ:
Արմենը անմեղսունակության վիճակում աղջիկ է փախցրել իր եղբոր համար: Ըստ քրեական գործի նյութերի՝ աղջկան փախցնելու համար Արմենը համաձայնության է եկել այդ աղջկա ընկերուհու՝ մեղսունակ Մարինեի հետ: Մարինեի մասով նույն դատարանում դատական քննությունը շարունակվում է:
Անմեղսունակ ճանաչված Արմենը 25 տարեկան է, ամուսնացած, ունի 2 անչափահաս երեխա:
Գործով տուժող աղջիկը՝ Աստղիկը (անունը փոխված է), հայտնել է, որ 2013 թվականից աշխատել է Կոմիտասի պողոտայում գործող մանկական սրճարանում՝ որպես դայակ:
Նույն սրճարանի մատուցողուհի Մարինե Գ.-ի հետ աշխատանքի ընթացքում մտերմացել է, դարձել են ընկերուհիներ:
Մարինեն մտերմություն է արել հաճախ իրենց սրճարան այցելող Արմենի հետ: Ինքն էլ է մտերմացել Արմենի հետ: Եղել են դեպքեր, երբ Արմենն ու Մարինեն իրեն ուղեկցել են իր վարձակալած բնակարանը:
2014 թվականի ապրիլի 29-ին, ժամը 22-ին ինքն ավարտել է աշխատանքը, գնացել կանգառ, որ տուն գնա: Իր կողքին կանգնել է մի ՛՛ԲՄՎ՛՛, որի մեջ եղել են Մարինեն ու Արմենը: Նրանք իրեն առաջարկել են տուն ուղեկցել:
Ինքը սկզբում դեմ է եղել, բայց նրանք պնդել են, ինքն էլ նստել է մեքենա՝ ոչինչ չկասկածելով: Ղեկի մոտ եղել է Արմենը, նա մեքենան վարել է Դավթաշենի կամրջի ուղղությամբ, ճանապարհին վերցրել է եղբորը:
Հետո Արմենն ասել է, թե շտապ գործով պիտի հասնեն Թբիլիսյան խճուղի՝ ՛՛Շամպայնի մոտ՛՛, որ ընկերոջից ինչ-որ բան վերցնի:
Ինքը չի ցանկացել այնտեղ հասնել, պահանջել է, որ իրեն իջեցնեն: Բայց Արմենն ասել է, թե շատ կարճ է տևելու, հետո անմիջապես իրեն տուն կտանեն:
Երբ հասել են Թբիլիսյան խճուղի, և ինքը հասկացել է, որ արդեն Երևանից դուրս են գալիս, հարցրել է, թե ո՞ւր են տանում իրեն:
Արմենը պատասխանել է. ”Խելացի աղջիկ ես, լավ էլ հասկացել ես, որ քեզ փախցնում ենք”: Նա ասել է՝ քեզ բարի նպատակներով օջախ ենք տանում…
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: