06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի քանի միլիոն կեղծ դրամ է իրացվել Հայաստանում եւ Արցախում. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛թերթը գրում է.

Խոշոր խմբաքանակով կեղծ դրամ տպելու եւ իրացնելու մեղադրանքով քրեական գործի դատաքննությունն ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Գործով անցնող երկու ամբաստանյալներից 55-ամյա Արա Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ իրացնելու նպատակով պատրաստել, պահել, ինչպես նաեւ 58-ամյա Ռաֆայել Ավագյանի հետ ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում եւ ԼՂՀ-ում իրացրել է 3 միլիոն 61 հազար ՀՀ կեղծ դրամ:

Ռաֆայել Ավագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 940 հազար կեղծ դրամ իրացնելու համար:
3 միլիոն 61 հազար դրամ կեղծ թղթադրամները, որպես իրեղեն ապացույց, կցված են քրեական գործին:

Քննչական փորձարարության ժամանակ Արա Հակոբյանը գունավոր լազերային տպիչով տեղում պատրաստել է 20 եւ 100 հազար դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ինչպես նաեւ լազերային տպիչը իրեղեն ապացույց են ճանաչվել ու կցվել քրեական գործին:

Արա Հակոբյանի եւ Ռաֆայել Ավագյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ