02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խնդիրներ կան և դրանք ամենաշատը նախագահն է ուզում լուծել. Մերուժան Տեր Գուլանյան

”Բոլորս էլ գիտենք թե ուր է գնում Հայաստանը, բայց իրար հարցնում ենք:  Իմ տպավորությամբ` Հայաստանը ճիշտ էլ ճանապարհ է ընտրել: Այն սերունդը, որը ներկայացնում է բոհեմական աշխարհը ցավոք երկու ներկայացուցիչ ունի այսօր: Դա ես եմ ու  Լևոն Մալխասյանը ”,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Տեր-Գուլանյանը անմասն չի մնում հասարակական-քաղաքական իրադարձություններին ուշադիր հետևելուց և եկել է եզրահանգման, որ երկրի մասին ամենաշատը մտածում է ՀՀ նախագահը.”Այո խնդիրներ կան և դրանք ամենաշատը նախագահն է ուզում լուծել, բայց հնարավորություններն են քիչ”:

Գրողը ողջունում է այսօրվա երիտասարդության մտածելակերպը և նրանց տրված հնարավորությունները համարում բավականին բարձր.”Այսօր Հայաստանի երիտասարդությունը իրատես մտածելակերպ ունի և դա ինձ ուրախացնում է: Հիմնականում բոլորը շատ նպատակասլաց են: Ղարաբաղյան պատերազմը իզուր չանցավ, որովհետև եկավ Ձեր նման մարդը: Ձերն է երկիրը և ես շնորհավորում եմ”:

Տեր-Գուլանյանը դիմում է երիտասարդությանը.”Ազատ խոսքի երկիրը` ազատ տնտեսություն է թելադրում , որը դուք պետք է անեք…”:

Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքային մտածելակերպին Տեր-Գուլանյանը նշեց.”Ինչ ենք ուզում, ուզում ենք եղածը քանդենք, թե եղածը վերակառուցենք: Խորհրդարանում դուք ունեք ամբիոն, խոսեք` ինչքան ուզում եք, ինչու եք ժողովրդին հանում իրար դեմ”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ