08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից

Հայաստանի Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը չի գրանցում կորոնավիրուսի դեմ նախատեսված ռուսական «Вектор»-ի մշակած պատվաստանյութը: Mediaport-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը առաջարկել է պատվաստանյութի 150.000 օրինակ նվիրել ՀՀ-ին, բայց Հայաստանը չի գրանցում պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստվելու հնարավորությունից:

Ավելին, Հայաստանի մի շարք մասնավոր բուժկենտրոններ արդեն իսկ պայմանավորվածույթյուններ ունեն ռուսական ընկերության հետ, սակայն չեն կարողանում ներմուծել պատվաստանյութը՝ դարձյալ գրանցման բացակայության պատճառով: Փոխարենը Արսեն Թորոսյանն ու դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, որոշակի կոռուպցիոն սխեմաներով գրանցել են բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը՝ պետբյուջեի միջոցներով գնելով 55.000 օրինակ, որոնք առաջիկայում ներմուծելու են Հայաստան: Mediaport-ի տեղեկություններով՝ բրիտանական պատվաստանյութը Հայաստանում շրջանառության մեջ կդրվի փետրվարի վերջից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ