16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այսօր կհանդիպեն

Այսօր Փարիզում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Ելիսեյան պալատը հրապարակել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի Նախագահների՝ Փարիզում կայանալիք գագաթնաժողովի ժամանակացույցը: 

Հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի ժամանակով ժամը 11:00-ին Ֆրանսիայի Նախագահը Ֆրանսուա Օլանդը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև 12:15-ին՝ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Այնուհետև նույն օրը ժամը 18:00-ին Ֆրանսիայի Նախագահը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ եռակողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների հետ: Ժամը 20:00-ին երեք երկրների առաջնորդների համար կտրվի քննարկումները եզրափակող ճաշ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ