01 Օգոստոսի, Կիրակի, 2021
KFC

Հայկ Մարությանը պատրաստվում է վերջնականապես կապերը կտրել իշխանությունների հետ․ Ժողովուրդ

Hayk-Marutyan_Nikol-Pashinyan

Օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ երկար դադարից հետո, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել: Նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում, բայց, ինչպես միշտ, շատ քիչ թվով անձանց հետ է շփվել։

Մարությանի՝ քաղաքապետարանում հայտնվելը թեժ քննարկվել է նրա տարբեր աշխատակիցների կողմից, նույնիսկ նշվել է, որ Մարությանը քաղաքապետարանում է իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ:

Ակնհայտ է, որ Մարությանին Երեւան քաղաքի հետ կապված որեւէ հարց չի էլ հուզում, որի վառ օրինակը Երեւանում տեղացած ձյունն է, այն չմաքրելը, ինչպես նաեւ ողջ Երեւանը սահադաշտ դառնալու հեռանկարը: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ դեռեւս հայտնի չէ, թե փետրվարի 9-ին կայանալիք Երեւանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ինչ հարցեր է պատրաստվում քննարկել ավագանին: Օրակարգը դեռ չկա, իսկ շատերն էլ կարծիք են արտահայտում, թե Երեւանի քաղաքապետը կրկին որեւէ պատրվակ կբերի նիստին չմասնակցելու համար: Նկատենք՝ երեկ, փաստորեն, Հայկ Մարությանի առաջին աշխատանքային օրն էր, այնինչ համայն հայության մայրաքաղաքը խնդիրների մեջ է թաղված։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ