12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կեղծ 20.000-անոց մարմնավաճառից՝ ծառայության դիմաց

Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր ստացվել, որ Երևանի բնակչուհի, 38-ամյա Ռ.-ն հոկտեմբերի 20-ին, ժամը 22-ի սահմաններում, Սարի Թաղի տարածքում, «Մերսեդես» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի սրահում, սեռական ծառայություն է մատուցել մի քանի երիտասարդների և նրանցից ստացել 20.000 դրամանոց կեղծ թղթադրամ:

Ոստիկանները պարզել են, որ նշված օրը Ռ.-ին կեղծ 20.000 դրամանոցը տվել է տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1989 թ. ծնված Սարգիս Վ.-ն ընկերոջ՝ 1985 թ. ծնված Սարգիս Շ.-ի հետ միասին:
Սարգիս Վ.-ն բերման է ենթարկվել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ