14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Աղջկա համար ՛՛ֆրանս-եվրոպական՛՛ ուսանողական արյունոտ ճակատամարտ` Երևանում. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Վերաքննիչ քրեական դատարանում մինչև հոկտեմբերի 31-ը հետաձգվեց Աշոտ Նիկոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:

22-ամյա Աշոտ Նիկոյանը սովորել է Եվրոպական ակադեմիայի միջազգային տնտեսագիտական հարաբերություններ ֆակուլտետի երրորդ կուրսում:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի ապրիլի 23-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում Երևան քաղաքի Սուրենյանց փողոցի վերջնամասում գտնվող երկաթգծի նախկին ուղեմասում իր հավանած աղջկա հետ հանդիպելու հարցի շուրջ պարզաբանում կատարելու ժամանակ Աշոտ Նիկոյանը դանակով հարվածել է Վիգեն Ս.-ի կրծքավանդակի ձախ կեսին, հեմքոթորաքսով զուգորդված միջկողային զարկերակի, ութերորդ կողի, ձախ թոքի ութերորդ սեգմենտի, թոք-ստոծանիական կապանի վնասումով նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Նախաքննական մարմինը Աշոտ Նիկոյանին մեղադրանք է առաջադրել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ