17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արտահերթ ընտրություններ մինչև ապրիլի 24-ը. Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին դիմեց նախագահին /լրացված, վիդեո/

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանրավավաքի ժամանակ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առաջարկով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՛՛Գալ քաղաքական համաձայնության, կիսել իշխանությանը ժողովրդի հետ, հրաժարական տան՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան և ամբողջ իշխանություն և մինչև ապրիլի 24 կազմակերպել նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Սա ոչ թե իմ, այլ համազգային պահանջ է, որն առկա է հանուն հայրենիքի ու առանց զոհի՛՛,-հայտարարեց նա:

Նա դիմեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու ոստիկաններին. ՛՛Հասարակական կարգը հնարավոր չէ առանց իրավական կարգի, իրավունքի վրա հիմնված տարրական սահմանադրական կարգի, իսկ դա հնարավոր չէ անօրենի վարչակարգի անկարգությամբ՛՛:

Ինչ վերաբերում է նստացույց անելուն, ապա Հովհաննիսյանն ասաց, որ ինքը կողմ է դրան, եթե միասնական այդ որոշմանը գան, սակայն Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հայտարարեց, որ նստացույց չի լինի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ