16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք

՛՛Ոչինչ չասող ելույթ էր՛՛,-Henaran.am-ի հարցին, թե ինչ տպավորություններ կան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից, այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նկատեց, որ ՀԱԿ ղեկավարի ելութն այնքան անհետաքրքիր ու ձանձրալի էր, որ նույնիսկ նրա գործընկերները, որ կանգնած էին հարթակում, չէին լսում, և Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ընդհատել ելույթը, նրանց նայել, որից հետո նոր շարունակեց:

՛՛Իր ելույթից հիշեցի միայն անեկդոտները: Գիտեի, որ Պետրոսյան ազգանունով հումորիստ ունենք /ի նկատի ունի Եվգենի Պետրոսյանին/, բայց բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ