17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք մայդանի կոչ չենք անի. Գագիկ Ծառուկյան /լրացված, վիդեո/

՛՛Ես գիտեմ ձեր դարդն ու ցավը, խնդիրը, և ամենակարևորը՝ գիտեմ դրա լուծման ձևը՛՛,-այսօր եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ երկրի վիճակը, տնտեսությունը վատ վիճակում են: ՛՛2009 թ-ից հետո, երբ համաշխարհային ճգանժամը սկսվեց, Ծառուկյանն ասում էր՝ պետք է թեթևացում, օգնություն, միջամտում, որոշ մարդիկ լուրջ դեմքերով ասում էին՝  Ծառուկյանը չի տիրապետում՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ արդյունքը եղավ այն, որ այս մի քանի տարիների ընթացքում 15 հազար հիմնարկ ու ձեռնարկություն  փակվեց, միլիոնավոր մարդիկ անգործ մնացին ու լքեցին հայրենիքը:

՛՛Մենք ամեն ինչի տիրապետում ենք ու գիտենք: Ծառուկյանին այսօր ոչ մի դժվարագույն խնդրով չեն կարող վախեցնել: Ծառուկյանն ամեն ինչ տեսել է, նեղություն ու անարդարություն, դժվարություն, բայց երբեք չի կոտրվել, մինչև վերջ իր ոտքն առաջ է տարել՛՛,-շեշտեց նա:

՛՛8-10 տարի ասում են՝ Ծառուկյանը չի անի, չի գնա, ինչին է պետք, Ծառուկյանին ինչ պետք է գլուխն անցավ ցավի տակ, այո, իրենք, ճիշտ են ասում, Ծառուկյանին պետք չէ, բայց պետք է մեկը լինի, որ ազգի մասին մտածի, մեկը չի կարող լինել դա, ազգովի պիտի անենք դա, չկա մի բան, որ ես ասել եմ ու չեմ արել՛՛,-հավելեց նա:

Ինչ վերբերում է ապագային, ապա ԲՀԿ ղեկավարն ասաց, որ շտապելը հաջողության չի բերի, և այն գործը, որ սկսել են, ավարտին են հասցնելու: Նա նաև դեմ արտահայտվեց սահմանադարական բարեփոխումներին՝ նշելով, որ ժողովուրդը հոկտեմբերի 10-ին դեմ արտահայտվեց ու նախագահ Սերժ Սարգսյանն էլ որոշեց հետաձգել իր պատասխանը հայտնելու ժամանակը: 

՛՛Անհրաժեշտ է նոր որակի իշխանություն ու նոր գաղափարախոսություն, Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են, մենք կողմ ենք խաղաղանցում իշխանություններին, պատարստ ենք ցանկացած սցենարի, մայդանի կոչ չենք անում, բայց դրա այլընտարքը չպիտի լինի լճացումը՛՛,-հավելեց Գ. Ծառուկյանը: ՛՛Մենք սկսում ենք համաժողովրդական շարժման շտաբների ձևավորում այսօրվանից սկսած՛՛,-հայտարարեց նա:

Նա նկատեց, որ եթե իշխանությունն անտեսի իրենց արդարացի պահանջները, ապա իրենք փողոցում ու հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրեն իշխանափոխություն ու արտահերթ ընտրություններ:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ