17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Երևանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը՛՛

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց ևս երկու հանգստի գոտիներ: Ծրագրի կյանքի կոչումն ու նոր և համարավետ այգու բացումն առավել քան սպասված էր Ջրվեժ Բանավան 2-րդ և 4-րդ  շենքերի հարակից տարածքի բնակիչների համար: Բնակիչների խնդրանքով քաղաքապետը նկարազարդվող պատին անձամբ է գունավորել խաղաղության աղավնին: Շնորհակալություն հայտնելով բարեկարգման և հանստի գոտու ստեղծման համար, բնակիչներն ընդգծել են, որ այգիների ու բակերի բարեկարգման և կառուցման ծրագրերը հատկապես ծայրամասային համարվող վարչական շրջաններում իրապես կարևոր են ու սպասված:

Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ քաղաքի համաչափ զարգացման ապահովումն իր առաջնահերթ նպատակներից մեկն է և այդ համատեքստում կարվի ամեն ինչ, որպեսզի անկախ վարչական շրջանի տեղակայման դիրքից երևանցին իրեն զգա իրապես մայրաքաղաքի լիարժեք բնակիչ: Ողջունելով քաղաքապետի նման դիրքորոշումը, բնակիչներն էլ իրենց հերթին վստահեցրել են, որ իրենց ուժերի սահմանում կանեն հնարավորը, որպեսզի օր առաջ կյանքի կոչվեն Տարոն Մարգարյանի ծրագրերը: Հանգստի գոտում տեղի է ունեցել նաև ԵԿՄ կողմից Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը:

Բնակիչների տնօրինմանը հանձնված հաջորդ՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 13 շենքի հարակից տարածքի այգին բարեկարգվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, ինչը  քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Բարեկարգման ծրագրի շրջանակում  4300 քմ ընդհանուր մակերեսով նորաստեղծ այգին բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ապահովվել է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Հանգստի գոտում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, զրուցարան:

Կառուցվել են նոր արահետներ, աստիճաններ, անցկացվել է արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ: Կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար և ողջունում է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին.

՛՛Մենք բազմիցս ենք հայտարարել, որ քաղաքապետարանի ծրագրային գերակայությունների շարքում առանձնակի կարևորվում է այգիների, պուրակների և, ընդհանրապես, կանաչ տարածքների բարեկարգումը և մենք  տարեցտարի ավելի  ենք ընդլայնում այդ ուղղությամբ աշխատանքների ծավալները: Եվ որ կարևոր է, այս հարցում ևս առաջնորդվում ենք մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով և ծրագրերի մեծ մասն իրականացնում ենք հատկապես ծայրամասային վարչական շրջաններում: Այսօր մենք երևանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը, որը կառուցվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ՛՛Գեղեցիկ Երևան՛՛ ծրագրի շրջանակում:

Աշխատանքները մեկնարկել էին գարնանն ու այսօր արդեն Նոր Նորքն ունի   4300 քմ ընդհանուր մակերեսով գեղեցիկ ու խնամված այգի՝ ճեմուղիներով, նստարաններով, աղբամաններով: Այգու տարածքի 70 տոկոսից ավելին, ինչպես և խոստացել էինք, կանաչ մակերեսն է կազմում: Կարծում եմ նաև նկատեցիք, որ այգու 8 մուտքերից 4-ը հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիների համար: Մենք շարունակելու ենք նոր այգի-պուրակների ստեղծման ուղղությամբ ծրագրերի իրականացումը և համոզված եմ, որ մի քանի տարի անց մենք իրոք կունենանք ավելի կանաչ ու ավելի բարեկարգ քաղաք, որը, վստահ եմ, բոլորիս ցանկությունն է՛՛, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:  Քաղաքապետն ու ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն այգում եղևնի են տնկել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ