17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին գնդակահարել է հայ ժողովրդին/վիդեո/

՛՛Քանի դեռ Մարտի 1-ը փակված չէ, որեւէ մեկը իրավունք չունի այսպիսի հարց տալ: Դուք նրանց ծնողներին, հարազատներին ցույց եք տալիս՝ դե մարդ էր էլի, խփեցին գնաց: Այդ հետաքննությունը հատուկ փակել են, հատուկ չի գտնվել դավադիրների ողջ խումբը, որովհետեւ դա ծախվել է՛՛,-այսօր կայացած մալո ասուլիսին ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին առնչվող հարցին այսպես պատասխանեց ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

 Նա հայտարարեց, որ կգա մի օր եւ կգրվի ողբերգություն, որը կգրի հայ Շեքսպիրը եւ նրա անունը կլինի Ռոբերտ Քոչարյան. ՛՛Նա եղել է մարտիկ եւ հետո տրվել է մյուս աշխարհին: Այդ մյուս աշխարհի հետ միասին Մարտի 1-ին գնդակահարել է հայ ժողովրդին, որը դուրս էր եկել, որ փողի աշխարհի վերջը տար: Ես դեմ եմ, որովհետեւ նա լսում է այս խոսակցությունները եւ ասում է՝ ի՞նչ է պատահել: Ինքը հիմա կարող է միայն մի բան անել՝ ոտաբոբիկ գնալ, չգիտեմ, թե որ աստվածներին է հավատում, մի՞գուցե Էջմիածին, կամ եթե փողի աշխարհին է հավատում, մի՞գուցե Վաշինգտոն եւ այնտեղ մեղքերը քավի, ուրիշ խնդիր նա չունի այստեղ՛՛,-նշեց Մանուչարյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ