07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Պատրոն Դավոյի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու մեղադրանքով /տեսանյութ/

Պատերազմի ժամանակ հրամանատարական գաղտնի շտաբում գտնված Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու մեղադրանքով Նշենք, որ Պատրոն Դավոն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է և Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մենաշնորհային դիրք է ստացել Հայաստան զենքի մատակարարման գործում:

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեռևս անցյալ տարի ամռանը հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի՝ Պատրոն Դավոյի մուտքը ՌԴ 10 տարով արգելվել է, քանի որ վերջինս Ռուսաստանից Հայաստանի համար ներքին գներով գնված զենքը վաճառել է երրորդ երկրի: Բացի այդ, նա հրապարակեց փաստեր, որ Պատրոն Դավոյի օֆշորային ընկերությունը Հորդանանից գնել է ՕՍԱ-ԱԿԱ հնամաշ համակարգեր և շուկայականից կրկնակի ավելի թանկ գնով վաճառվել Հայաստանի ՊՆ վրա:

Ի դեպ, 44-օրյա պատերազմի ընթացքում այդ հնամաշ զենքը չի կրակել և այդ փաստը հաստատել է նաև գեներալ Մովսես Հակոբյանը: Մի քանի շաբաթ առաջ էլ Մինասյանը հայտարարեց, որ պատերազմի օրերին Հայաստանի ՊՆ-ն Պատրոն Դավոյի և Դավիթ Տոնոյանի գործարանից 385 դոլարով «Կալաշնիկով» ինքնաձիգ է գնել և հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի՝ «Կալաշնիկով կոնցեռնը» այդ նույն ինքնաձիգը ՀՀ ՊՆ-ին առաջարկել է 243 դոլարով։ Հայաստանի իշխանություններն ամեն ինքնաձիգից աշխատել են 140 դոլար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ