15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՕԵԿ-ին չեն հրավիրել

“Օրինաց երկիր” կուսակցությունը հանրահավաքին մասնակցելու հրավեր չի ստացել: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա, հրավեր ասելով, նկատի ուներ այն, որ հանրահավաքի կողմից ներկայացվում է օրակարգը ուժերին եւ ըստմ այդ էլ հրավերը:

Հովհաննես Մարգարյանը նաեւ ընդգծեց, որ որպես քաղաքացիներ՝ ՕԵԿ-ականները ազատ են գնալ – չգնալու հարցում, ինչպես անցած հանրահավաքին էր: Իսկ արդյո՞ք հոկտեմբերի 24-ի հանրահավաքում իշխանության հրաժարականի հստակ պահանջ կհնչի, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ հանրահավաքի մասին կանխատեսումներ անելը ճիշտ չէ:

“Հանրահավաքին ինչ էլ լինի, իրենց մոտեցումն է լինելու, կերեւա ՝ ինչպիսի մոտեցումներ կձեւավորեն”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ