25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Արյունահեղություն չպետք է լինի. Ռուստամյան

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի ցանկանա հանրահավաքից առաջ հայտարարություններ անել: “Ես չեմ ցանկանա, որ ձախողվի հանրային բնույթ կրող միջոցառումը, քանի որ հազարավոր մարդիկ լի հույսերով են գալիս”,-ասաց նա՝ ավելացնելով, որ ինչ գործողություններ էլ որ ծավալվեն Ազատության հրապարակում, դրանք չպետք է տանեն ոչ արյունահեղության, ոչ էլ հիասթափության:

“ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովուրդը չկորցնի հավատը իր ուժերի նկատմամբ, չկորցնի հավատը հետագա հեռանկարների հանդեպ: Չէի ցանկանա, որ իրենք իմ թվարկած կետերի մեջ ձախողվեն, որովհետև եթե դրանից որևէ մեկը լինի, բոլորս ենք պրոբլեմ ունենալու”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ