ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարին
Ս. թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը, որը Հայաստանում է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության` Հայաստան այցի շրջանակում: Հանդիպմանը ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը, արտաքին գործերի նախարարության վարչության պետ Բերտրան Մոլտկեն, Գյոթեի ինստիտուտի տնօրեն Յուլիա Կրամերը:
Ողջունելովհյուրերին, նախարար Հ. Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ-գերմանական մշակութային համագործակցության կայուն զարգացման, Հալլեյում հայկական ներկայության ակտիվությանն ուղղված մշակույթի նախարարության ջանքերի համար, որը համատեղ ծրագրերի իրականացման շարունակականության ամուր երաշխիք է հանդիսանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ս. թ. փետրվարին Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ձեռք բերված համատեղ պայմանավորվածություններն ու դրանց իրականացման հետ կապված հարցեր:
Զրույցի ընթացքում նախարար Հ. Պողոսյանն անդրադառձել է կերպարվեստի, երաժշտարվեստի, գրական-թարգմանական, հնագիտության ոլորտներում հաջողությամբ իրականացվող երկկողմ համագործակցությանը և նշել այն շարունակելու կարևորությունը: Կողմերը վերահաստատել են 2015 թ. Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրեր և փոխադարձաբար՝ 2016 թ. Գերմանիայում Հայաստանի մշակույթի օրեր կազմակերպելու պայմանավորվածությունը: Այնուհետև, Հ. Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գերմանական կողմին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում՝ հայկական ժայռապատկերները ներառելու գործընթացին:
Նախանշվող ծրագրերի համատեքստում, նախարար Պողոսյանը գորընկերոջը տեղեկացնել է 2015 թ. Լեփսիուսի տուն-թանգարանում կայանալիք գիտոժողովի, ցուցադրության և մշակութային այլ օջախներում նախանշվող միջոցառումների մասին:
Հանդիպման ավարտին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկումների և կարևոր ծրագրերի իրականացմանը միտված պատրաստակամության համար: