17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով ուզես, կարող է այդպիսի անբովանդակ կարգախոս ունենալ. ԱԻՄ-ը՝ եռյակից

ԱԻՄ-ից տեղեկացնում են.

՛՛Հոկտեմբերի թփ-ին ԱԻՄ ՆԽ նիստի օրն էր։ 5 հոգի բացակայ էին հիւանդութեան պատճառով, սակայն հեռախօսով հասանելի էին։ Լուրջ վարակ կայ Հայաստանում․ պէտք է զգոյշ լինել։ Օգտակար է քացախաջուրը (2 գդալ քացախ եւ 1 գդալ մեղր 1 բաժակ գոլ ջրին)։ Վաղուայ ՛՛հանրահաւաքի՛՛ նկատմամբ որոշուեց անտարբեր մնալ։ Դրանց ազդարարած ՛՛կարգախօս բանաձեւը՛՛ բանական մարդու համար դիրքորոշում ընդունելու տեղ չի թողում։

Ով ուզես, կարող է այդպիսի անբովանդակ կարգախօս ունենալ։ Եթէ որպէս կարգախօս մի կերպ կարելի է ընդունել ՛՛ՄԻԱՑՈՒՄ- ՀԱՂԹԱՆԱԿ՛՛ անբովանդակ բառակապակցութիւնը, ապա նոյնիսկ հանճարեղ լինելու դէպքում այստեղ բանաձեւ գտնել անհնար է։ Շատ է յիշեցնում ՛՛պայքար, պայքար մինչեւ վերջ՛՛ -ին, որի ոչ պայքարն էր հստակ, ոչ էլ վերջը։ Իսկ ՄԻԱՑՈՒՄ գոռացողներն էլ վաղուց մոռացել են ՄԻԱՑՈՒՄ նպատակը եւ այսօր մաքսայինում տեղաւորուելու համար նոյնիսկ ասում են, թէ երբեք չեն ասել, որ Արցախը Հայաստանի մաս է կազմում։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ը ՄԱԿ-ի օրն է։ Հենց այդ նկատառումով 1987թ.-ին սկսեցինք հրատարակել ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ շաբաթաթերթը։ Բացի այն, որ գիտական շրջանակներն Անկախութիւն պարբերականը ազդարարել են հայ ազատ մամուլի առաջնեկը, այն իր նպատակադրումներով իսկապէս դարձաւ հայութեան ամենայաջողակ պարբերականը։ Նրա բարձրացրած թէ հիմնական՝ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, թէ ածանցեալ ռազմավարական նպատակները՝ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ, ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՈՒԱԾ ՆԱԽԱԳԱՀ եւ այլն, իրականութիւն դարձան 4-8 տարուայ ընթացքում։

20-ամեակը պետական մակարդակով նշուեց։ Տեսնես, անկախութիւն եւ ինքնորոշում հասկացութիւններն իրենց էութեան մասը դարձրած պարբերականի ստեղծման տարելիցի մասին վաղը որեւէ մէկը կը յիշի՞։ Կը յիշի՞, թէ ինչպէս էին սարսափում այդ բառից, կը յիշի՞ թէ ինչպէս այդ թերթն օգնեց իրենց հաղթահարելու վախը եւ հասկանալու, որ նոյնիսկ միայն յանուն Արցախի պէտք էր անկախ հայրենիքի ունենալ․․․՛՛՞

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ