Առաջին նախագահը վրդովեցրել է Օսկանյանին. Իրավունք
՛՛Իրավունքը՛՛ գրում է. ՛՛Ինչպես հայտնի է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյնի միջեւ առաջացած վեճը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքականության: Անցած 2 շաբաթում նրանց հարաբերություններր էլ ավելի են սրվել: Սակայն անհամաձայնություններ են ծագել նաև ԲՀԿ-ի եւ ՀՀՇ-ի (ՀԱԿ-ի) միջեւ այն կապակցությամբ, որ ԼՏՊ-ն առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը կապ յունի եռյանի հետ:
Այդ հայտարարությունը խիստ դժգոհությահ է առաջացրել ԲՀԿ-ում, եւ հատկապես դրանից խիստ վրդովվել են պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի դերակատարության վերաբերյալ ԲՀԿ-ի ու ՀՀՇ-ի միջեւ բանավեճ է եղել դեռեւս մինչեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, երբ ԼՏՊ֊-ն այցելեց ԲՀԿ-֊ին, Գագ Օառուկյանի մոտ’ կոնյակի գործարան: Դեռ այն ժամանակ հանդիպման ընթացքում վեճ ծագեց Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, երբ առաջինը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ունենա մեծ դերակատարում գործընթացներում, իսկ ՀՀՇ առաջնորդը հակադրվում էր դրան՛՛:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: