23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերթական իշխանական կեղծիքը զոհվածների դատագենետիկական հետազոտությունների վերաբերյալ

Հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:

Սակայն ԱՆ-ն հայտնում է, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մեկ այլ բացահայտ կեղծիք, թե գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը միակն է Հայաստանում ԱՆ-ն հայտնում է հունվարի 2-ին։

Բանը նրանում է, որ ԱՆ մատուցմամբ Կառավարության որոշմամբ 2020թ. սկզբին ապօրինի կազմաքանդված ՁԻԱՀ-ի կենտրոնը նույն սարքից ուներ դեռ 2012թ-ից: Սարքը չի շահագործվում միայն այն պատճառով, որ ՊՇՌ լաբորատորիայի ողջ փորձառու անձնակազմը տասնյակ այլ բուժաշխատողների հետ ազատվել է աշխատանքից իրեց մասնագիտական կարծիքը արտահայտելու համար: Այդ բժիշկ լաբորանտները անցել են վերապատրաստումներ ՌԴ համաճարակաբանության կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտում, պարբերաբար կատարելագործվել այդ և մյուս առաջատար կենտրոնի՝ <<Վեկտորի>> մասնագետների կողմից, մասնակցել ՀՀ-ում ունիկալ գիտա-հետազոտական աշխատանքների նախագծմանն ու իրականացմանը: Այս ամենը առանց որևէ պետական ֆինանսավորման՝ դրամաշնորհներով: Այս պոտենցիալը ԱՆ կողմից փոշիացվեց:

Փաստացի, նախարարության քինախնդիր ղեկավար խմբակը չդիմեց մասնագետներին, այլ գերադասեց գնել նոր սարք՝ վատնելով պետական բյուջեի միջոցները (ըստ մամուլի հրապարակումների մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար), պատրանք ստեղծելով, որ դա է զոհվածների մարմինների նույնականացման ուշացումների պատճառը:

Կամ ասենք ինչն էր խանգարում, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի սեքվենատորը այս ընթացքում թեկուզ ժամանակավոր տրամադրվեր փորձագիտական հետազոտություններ իրականացնող կառույցին, ինչպես ՁԻԱՀ-ի կենտրոնի մեկ այլ սարք տրամադրվել է այլ կենտրոնի՝ կորոնավիրուսի հետազոտությունների իրականցման նպատակով և պետական զգալի միջոցներն ուղղվեին, օրինակ, վիրավոր զինվորների բուժմանը կամ հաշմանդամների վերականգնմանը:

Բայց ողջ աբսուրդը նրանում է, որ նմանատիպ վերլուծիչներ կան նաև այլ բժշկական կազմակերպություններում, որոնց ռեսուրսը նույնպես չի օգտագործվել:

Արժանապատիվ բուժաշխատողների միություն

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ