17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ներմուծվող մսի գինը կբարձրանա. Հայկական ժամանակ

 ՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.

Ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն տարի ոչ ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ է ներկրվում մոտ 20 մլն դոլարի տավարի սառեցված միս: Ներկայումս այդ մսի վրա դրված է 10 տոկոս մաքսատուրք, իսկ այդ ապրանքի ծածկագիրը 0202 30 900 4 է: Հիմա նայում ենք ԵՏՄ անդամակցության պայմանագրի համապատասխան հավելյալ-ցանկը և տեսնում ենք, որ արտոնյալ մաքսատուրքերի ցանկում այդ ծածկագրով ապրանքը բացակայում է:

 Այսինքն՝ հունվարի մեկից այդ ապրանքի վրա կիրառվելու է ԵՏՄ-ի սահմանած միասնական մաքսատուրքը՝ 15 տոկոս: Պարզ թվաբանությունը հուշում է, որ սառեցված ոչ տեղական տավարի մսի գինը կբարձրանա ուղիղ 5 տոկոսով՝ եթե հիմա 2000 դրամ է, կդառնա 2100:

Թռչնի մսի պարագայում վիճակն ավելի ողբերգական է: Ոչ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան է ներկրվում տարեկան մոտ 40 մլն դոլարի թռչնի միս, որի վրա ներկայումս գործում է 10 տոկոսանոց մաքսատուրք: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ մաքսատուրքը կդառնա 25 տոկոս: Եվ մեզ այդ դեպքում նույնպես խաբում են, թե թռչնի մսի դեպքում մի քանի տարի Հայաստանը մաքսային արտոնություն է ունենալու: Չի ունենալու:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ