08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ի՞նչու չի կայանում եռյակի լիդերների հանդիպումը. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.

Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի լիդերների հանդիպում, որտեղ էլ հետագա անելիքների շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն:

 Երեկ մեր թղթակիցը զարմանքով արձանագրել է, որ եռյակի ներկայացուցիչները խուսափողաբար են մոտենում այս թեմային: ՛՛Ժառանգություն՛՛խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարող պատասխանել, թե երբ է տեղի ունենալու եռյակի լիդերների հանդիպումը:

 Նաիրա Զոհրաբյանը ևս չի կարողացել պատասխանել:

Այս պատասխանների մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթ եռյակի հերթական՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդամենը երկու օր մնալիս չլիներ: Լիդերների հանդիպումը ուշանում է տեխնիկական պատճառներով: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ