Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 60, մահվան՝ 8 նոր դեպք
Հունվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159 798 դեպք, որոնցից 143 640-ն` առողջացած, 2836-ը` մահվան ելքով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 596 416 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 540 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 285 առողջացած և 8 մահվան դեպք:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: