08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Mediaport-ի բացահայտումներից և հրապարակած սահմռկեցուցիչ փաստերից հետո միայն, պատերազմից շուրջ 2 ամիս անց, Հայաստանի ոստիկանությունը հրապարակեց զոհված ոստիկանների թիվը

Mediaport-ի բացահայտումներից և հրապարակած սահմռկեցուցիչ փաստերից հետո միայն, պատերազմից շուրջ 2 ամիս անց, Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ պատերազմի ընթացքում զոհվել է ՀՀ ոստիկանության 65 ծառայող, 6-ը համարվում է անհայտ կորած։ Արձանագրենք, որ եթե չլինեին մամուլի հրապարակումները, ՀՀ իշխանությունը շարունակելու էր թաքցնել հանուն հայրենիքի նահատակված ոստիկանների անունները, որոնց խաբեությամբ տարել էին Շուշի՝ գցելով մսաղացը:

Հ.Գ. Պարոնայք ոստիկաններ, այս օրերին դուք դաժան հաշվեհարդար եք տեսնում նաև ձեր նահատակված ծառայակից ընկերների հիշատակի համար փողոց դուրս եկած քաղաքացիներից շատերի հետ՝ այդ կերպ ուղիղ պաշտպանելով զոհերի հիշատակն ու մարմինները պղծողներին: Դուք պաշտպանում եք Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որոնց ստեղծած ստի ու քաոսի պատճառով ձեր ընկերները զոհվել են, իսկ նրանց անունները՝ գաղտնի պահվել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ