17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փոստանջյանի ձայնը չէր լսվում. պատգամավորների նյարդերը տեղի տվեցին

Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի վերաբերյալ ելույթում ‘’Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաև իր հետ տեղի ունեցած դիտավորությանը:  Նա Սյունիքի մարզպետի պաշտոնում ”հանցագործ” Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելու մասով օրենքի նախագիծ էր ներակայացրել, որը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից շրջանառության մեջ չի դրվել:
Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՄԻՊ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մասով Գալուստ Սահակյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Նա անդրադարձավ նաև նախկին դատախազ Արղվան Հովսեփյանի, ապա նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը:

 ”Նախաքննության փուլում հայտարարություններ անել, որոնք ուղղորդում են գործի քննությունը… Սրանք ուղղորդում են, որը հետագայում դառնում է դատավճիռ, խափանում արդարադատությունը…”: Փոստանջյանին ընդհատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խնդրելով չանցնել կոռեկտության սահմանը: Սակայն Փոստանջյանը շարունակեց իր ելույթը, ուշադրություն չդարձնելով, որ իր ձայնը լսելի չէ: ”Դե լավ էլի, լրջություն է պետք էլի”,-ասաց Շարմազանովը:

Փոստանջյանի ելույթը բարկացրեց ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանին, ով տեղից բարձրաձայն բղավեց, ինչին հետևեց Շարմազանովի հայտարարությունը. ”Տիկին Փոստանջյան… Պարոն Գեղամյան, ձեր նյարդերը հանգիստ պահեք, հանգստացեք: Տիկին Փոստանջյան, ձայնի իրավունքից զրկվել եք դուք, չի կարելի, հարգեք ձեր ներկայացրածը, ձեզ ոչ ոք չի լսում”:

Գալուստ Սահակյանն էլ ասաց, Զարուհի Փոստանջյանի կեցվածքը կարգազանցության վառ օրինակ է, ապա նշեց. ”45 հոդվածը կկիրառեմ, չնայած՝ անբուժելի է: Հանգստացեք”: ԱԺ փոխնախագահն էլ շեշտեց. ”Բոլոր պատգմավորներին անկախ իրենց սեռական պատկանելիությունից խնդրում եմ չշարահել մեր բարեկրթությունը և պահպանել բարոյականության նորմերը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ