17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել”. Նիկոլ Փաշինյանը հիշատակեց

 ”Մարդու իրավունքների պաշտպանն այս ամբիոնից շատ կարևոր հայտարարություն արեց, չնայած որ դա ակնհայտի ներկայացումն էր”,-այսօր Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ”ՄԻՊ-ն ասաց, որ ”մարտի մեկի” էջը փակված չէ”,-նշեց պատգամավորը` հավելելով, որ չափազանց տարօրինակ է, քանի որ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն էլ հայտարարել է, որ ”մարտի մեկի” բոլոր բացահայտումներն իրականացված են: ”Դե թող կանգնի հանրության առաջ ու ասի` ով է սպանել Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Սամվել Հարությունյաին Գոռ Քլոյանին, Արմեն Ֆարմանյանին…”,-նկատեց նա:

Ապա Փաշինյանը նշեց, որ Աղվան Հովսեփյանի դատախազ եղած տարիներին տեղի է ունեցել  նախկին Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը, երբ փաստերը այլ բան էին ասում, սակայն ըստ Աղվան Հովսեփյանի` բոլոր բացահայտումները կրկին արված էին: ”Բոլոր բացահայտումներն ”իրականացրեց” Աղվան Հովսեփյանը ու դարձավ դատախազ, ընթացս դատախազ”: Փաշինյանը հիշատակեց նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արծրուն Մարգարյանի սպանության գործը, որի բացահայտումներն, ըստ պատգամավորի, հավաստի չէին:

”Մինչև հիմա այս սպանությունների մի մասը պաշտոնապես բաահայտված չէ, իսկ մյուս մասի վերաբերյալ հանրությունն ունի իր դատողությունները: Սա ասում եմ` ևս մեկ անգամ արձանագրելու համար, որ շատերը ճիշտ են համոզված, որ ”մարտի մեկի” սպանությունները կբացահայտվեն միայն իխանափոխությունից հետո: Սա ճիշտ գնահատական է` պայմանով, եթե իշխանափոխություն ասելով նկատի ունեն իշխանափոխություն և ոչ թե իշխանության տրանսֆորմացիա` կուլիսային պայմանավորվածությունների հիման վրա:

Սա կարևոր նրբություն է, որովհետև ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ”մարտիմեկյան” ոճիրին մասնակից օլիգարխներին ու պաշտոնյաների հռչակավոր ցուցակը հրապարակած քաղաքական ուժը աջ ու ձախ ինդուրգեցիաներ է բաժանում այդ ցուցակում ընդգրկված և չընդրկված այնպիսի անձանց, որոնք ակնհայտորեն առնչություն ունեն ”մարտիմեկյան” ոճիրը կազմակերպելու հետ”,-շեշտեց ՀԱԿ պատգամավորն ու շարունակեց. ”Ոմանք սա համարում են ռեալ պոլիտիկ, ոմանք` հանճարեղ քաղաքագիտական հայտնագործություն, իմ մոտեցումը մի փոքր այլ է. ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, և ”մարտիմեկյան” ոճիրի յուրաքանչյուր մասնակից պետք է սպասի, որ արդարադատությունը բախելու է իր դուռը, արդարադատությունն անպայման գալու է իր հետևից”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ