16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ը իր ամբողջական ուժերով չի պայքարում ՛՛Իսլամական պետության՛՛ դեմ

Թուքարգետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը իր ամբողջական ուժերով չի պայքարում ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորման դեմ: Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն ռմբակոծում է ծայրահեղ իսլամիստներին ոչ թե ոչնչացնելու, այլ վերահսկելու համար:

՛՛Եթե Հյուսիսային Սիրիայի քրդերը միանան Հյուսիսային Իրաքի քրդերին և մեկ միավոր ստեղծեն, ապա Թուրքիայի քրդերի անկախության հարցն էլ կբարձրանա, ինչը ձեռնտու չէ Թուրքիային, և դա ԱՄՆ-ին էլ դուր չի գալիս՛՛,- ասել է նա:

Բանախոսն անդրադարձել է Թուրքիայի սահմանին գտնվող Քոբանի քաղաքի գրավմանը եւ ասել, որ այդ տարածքը քրդերի համար ռազմավարական նշանակություն ունի:

՛՛Թուրքիային կպած քրդաբնակ տարածք է, որին կպած է Սուրուճ քաղաքը, որոնք ժամանակին մեկ քաղաք են եղել, սակայն սահման անցկացնելիս, բաժանվել են, և մի մասը մնացել է Սիրիայի տարածքում` Քոբանի անունը ստանալով: Այդ տարածքը քրդերի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչպես նաև Թուրքիայի համար: Եթե Քոբանին ընկնի, երկու քրդական հատվածների միջև սեպ է խրվելու, և Սիրիայի քրդերը լիովին կմեկուսանան, հետեւաբար՝ ահաբեկիչներին հնարավոր կլինի ոչնչացնել քրդերի ինքնավարությունը Սիրիայում, որը ձեռնտու է Թուրքիային՛՛,- ասել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ