26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ մարդիկ խոսում էին պատերազմի պրոբլեմների մասին, նիկոլական «ազգային ժողովը» դրանց հայտարարեց դավաճան և ժամերի ընթացքում քրեականացրեց «հաղթանակը» կասկածի տակ դնելը

Հայ ժողովրդի հիմնական պրոբլեմներից է դուզ խոսքը չհասկանալը և իր մոտ առաջացող պրոբլեմի լուծման անհրաժեշտությունից խուսափելը, ձևացնելով, թե պրոբլեմը չի տեսնում: Դա հատկանշական է մեզ բոլորիս, բայց հատկապես Ձեզ ենք դիմում՝ նիկոլականներ:
 
1. Երբ որոշ մարդիկ խոսում էին պատերազմի հետ կապված պրոբլեմների մասին, դրանց նիկոլական «ազգային ժողովը» հայտարարեց դավաճան և ժամերի ընթացքում քրեականացրեց «հաղթանակը» կասկածի տակ դնելը:
 
1.1. Հիմա նիկոլական նոր «վերնախավը» Ձեզ համոզել է, որ պատերազմում հաղթել հնարավոր չէր, իսկ ասֆալտին և հեռուստաէկրաններին «հաղթելու ենք» դեռ 20 տարի առաջ գրել ու ցուցադրում էին նախկինները;
 
2. Երբ որոշ մարդիկ խոսում էին, որ նոյեմբերի 9 -ին ստորագրած փաստաթղթերը պատերազմի վերջը չի, այլ պատերազմի ընդլայնման և նոր որակ ստանալու սկիզբն է,
 
2.1. այնժամ նիկոլական նոր «վերնախավը» Ձեզ համոզեց, որ դա նախկինների հորինած սուտն է և Հայաստանի բնակչությունը վերջապես կվայելի խաղաղ տնտեսական զարգացում Թուրքիայի և Ադրբեջանի ժողովրդների հետ առևտրատնտեսական ազատ հարաբերությունների մեջ:
 
2.2. երբ որոշ մարդիկ սկսեցին ցույց տալ, որ Ադրբեջանը չի բավարարվել և գործը տանում է ՀՀ կենսական կարևոր տարածքն ու գույքը խլելու ուղղությամբ, նիկոլական նոր «վերնախավը» Ձեզ համոզում է, թե անհրաժեշտ է Ադրբեջանին հանձնել այն, ինչը «նրան է պատկանում սովետական օրենքով և տրամաբանորեն», թեկուզ Ադրբեջանը այդ ամենին երբեք տեր չի եղել նաև ԽՍՀՄ օրոք։
 
Կոչ ենք անում գոնե հիմա սթափվել! Ներկայումս , ի դեմս նիկոլական նոր «վերնախավի», ունենք թույլ , համաձայնողական և բավական թուրքամետ իշխանություն, որի կողմից նախապատրաստվում են հետևյալ քայլերը՝
 
1. Դրամի գնողականության դանդաղ անկում մինչև Հայկական Ատոմակայանի կանգառը, որից հետո կսկսվի՝
 
1.1. էլեկտրականության հովհարային անջատումներ՝ թույլ չտալով աշխատել ոչ միայն արտադրություններին, այլ նաև ՏՏ ոլորտին:
 
1.2. Արտադրող ձեռնարկություններն անխուսափելիորեն կկանգնեն, իսկ մեծ ՏՏ ձեռնարկությունները, իհարկե, կփորձեն հարցերը լուծել բարվոք տարիներին մոռացված արբանյակային կապի կայանների տեղադրումով, սակայն մեծ ձեռնարկությունների ոչ բոլոր արտասահմանյան փայատերերը կհամաձայնեն բիզնեսը պահել Հայաստանում: Կսկսվի մասնագետների և ֆինանսների արտահոսք:
 
1.3. Որպես հետևանք կարժեզրկվեն չաշխատող գույքը և չբնակեցված բնակարանները:
 
2. Առաջին հերթին կործանվող բիզնեսից վարկային պարտավորությունների դիմաց գույքը կխլեն բանկերը, որոնք կվաճառեն այն թուրք, անգլիացի և կամ հրեա ինվեստորներին, որոնց մասնակցությունը վերջին պատերազմին հիմնավորված է եղել 2016 թվականից Հայաստան խուժելու բացահայտ տենդենցով (2016 թ անգլիական ձեռնարկությունները գնել են Հայաստանի տարածքում գործող հանքավայրերը Ադրբեջանից, այսինքն եթե կասկած ունենային, որ կարող է չտիրանան, չԷին գնի և այլն):
 
3. Ռուսաստանի համար ՀՀ տարածքը պաշտպանելը նման պարագայում կդառնա անիմաստ վտանգ և ծախս, և հայ բնակիչը կմնա մեն-մենակ թուրք «բարի հարևանների» հետ, որն արդեն համ էլ ձեռք բերած կլինի հային կերակրող գործարանն ու Հայաստանը լքած հայ հարևանի տունը:
 
Իհարկե, շատերը, հատկապես թուրքամետ շատերը կմտածեն, որ «է ավելի լավ, կձուլվենք թուրքերի հետ, և քանի որ մենք «նրանցից խելոք ենք» կապրենք Հայաստան չկոչվող նոր ավելի մեծ, հարուստ և հետևաբար լայն բիզնես հնարավորություններ տվող երկրում»:
Ցավոք, իշապանի և կթվորուհու որդի սեռժիկը և ՀՀ իշխանություն մտած այլ հանճարեղ անգրագետները Հայոց Ցեղասպանության 100 ամյակից սարքեցին մեծ շոու, սակայն չկատարեցին և ոչ մի քայլ որպեսզի ներկայացնեն հանրությանը ցեղասպանության պատճառները: Իսկ ցեղասպանության հիմքում ընկած գործոնների մեջ կար հզոր մի գործոն, որը ակտուալ է դարձել նաև հիմա:
 
Այն հեռու տարիներին Թուրքիան տվեց ահագին զոհեր բալկանյան պատերազմներում և ունեցավ բալկանյան երկրներից միլիոնի հասնող գաղթ: Զոհվածների ընտանիքներին քաջալերելու և իրենց փախստականների հարցերը կարգավորելու համար էր պետք գտնել այն գյավուրներին, որոնց գույքը կարելի էր խլել և բաժանել:
 
Մեծ քանակով շահագրգիռ, կամ ծախված, կամ հարցի մեջ չխորացած «պատմաբաններ» ամեն կերպ ուզում են հայերի Գենոցիդը կապել կրոնի հետ, սակայն փաստերը ասում են, որ Թուրքիայի տարածքում զանգվածային ջարդերի և կեղեքման ենթարկվեցին նաև դարեր առաջ մահմեդական դարձած, կամ տեղահանության ենթարկվելուց մահմեդականությունը ընդունած հայերը: Ինչպես պահանջում էր Թալեաթ փաշայի հրամանը … «մահմեդականություն ընդունելը չպետք է խոչնդոտ հանդիսանա տեղահանությանը»: Միևնույն ժամանակ հայերին հիմնական փրկողներն ու ապաստան տվողները հենց սունի արաբներն էին և շիա պարսիկները:
 
Նիկոլական նոր «վերնախավին» հետևողնե’ր,
 
Հիշեք, որքան էլ դուք լինեք թուրքամետ, կամ դառնաք նաև մահմեդական, դա թուրք իշխանությունների, ինչպես նաև ղարաբաղյան պատերազմում զոհվածների, կամ իսլամական տեռորիստների և անգամ ադրբեջանի և թուրքիայի «խաղաղ» բնակչության աչքերում դուք չեք լինելու հավասար նրանց, ում որպես պարգև՝ խոստացել են ձեր գույքը:
 
Սթափվեք, մեզ պետք է շուտափույթ կերպով ձեռնարկել քայլեր, որոնք անհնարին, կամ անիմաստ կդարձնեն թուրքերի և նիկոլական նոր «վերնախավի» կողմից որդեգրված պլանը: Դրա համար առաջին հերթին պետք է ձեռնարկել քաղաքական, տնտեսական և ռազմական քայլեր՝ ՌԴ հետ ցամաքային ավտո և գնացքի ճանապարհի կառուցման համար:
 
Աղբյուրը՝ Մենք ֆեյսբուքյան հարթակ
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ