“”Տասնհինգ օրում ամուսնուս տարավ …” ազդեցիկ տիկնոջ շանտաժը
24-ամյա Գոհար Մաթեւոսյանը դիմում է լրատվամիջոցների օգնությանը: Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում պատմեց, որ Հայաստանում ճանաչված մի պաշտոնյա տիկին սպառնում է իրեն եւ պահանջում, որ Գոհարը հրաժարվի իր երկու տարեկան որդուց:
“Ամուսինս տասնհինգ օրում տարավ, մենք բաժանվեցինք, հիմա էլ պահանջում ա, որ ինձ խելոք պահեմ, հրաժարվեմ երեխայիցս, որ իրանք վերցնեն, պահեն”,-հուզված պատմեց Գոհարը:
Բաժանումից հետո Գոհարն ամուսնուն SMS է ուղարկում, թե “արի երեխային տար, պահի, ես էլ իմ կյանքը դասավորեմ”: “Սթրեսի մեջ էի, մի բան գրեցի: Դրանից հետո սկսվեց իմ մղձավանջը, ամեն օր զանգեր ու զանգեր, չգիտեմ ինչ անեմ: Ասում ա կրակի հետ մի խաղա, ես բիզնեսներ ունեմ, լավ շրջապատ ունեմ եւ գիտեմ ինչ պետք է անել: Քո կամքով հրաժարվի երեխայից”,-պատմեց Գոհարը:
Վերջինս հավաստմամբ, մինչեւ ազդեցիկ տիկնոջ հայտնվելը նրանք սիրող, նորմալ ընտանիք էին: “Ինչը փոխվեց, ոնց փոխվեց չգիտեմ, հիմա անհույս վիճակում, տեղս չեմ գտնում, խնդրում եմ օգնել: Կամ գուցե այդ կինը կարդա եւ մտափոխվի”,-լացակումած ասաց Գոհարը:
Նա առավել քան համոզված է, որ պաշտոնյա կինը ամուսնուն էլ է վախեցնում, քանի որ ամուսինը չի կարողանում սաստել, նույնիսկ Գոհարի հետ չի խոսում: “Զանգում եմ ամուսնուս, բայց էդ կինն է պատասխանում”,-ասաց Գոհարը:
Henaran.am-ի խմբագրությունը դեռեւս նպատակահարմար չի գտնում հրապարակել այդ տիկնոջ անուն, ազգանունը` վստահ լինելով, որ համապատասխան ատյանները կզբաղվեն այս հարցով: