15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թշնամին հաղորդում է 11 հայ գերիներին սպանելու մասին

 Ադրբեջանական ԶԼՄ-ները այսօր վաղ առավոտից կադրեր են տարածում՝ հաղորդելով նախօրեին գերեվարված հայ գերիների սպանության մասին, գրում է Mediaport-ը։

Նշվում է, որ այս վայրագությունը կատարվել է երեկ: Հավանաբար հենց այս կադրերը նկատի ունեին անհետ կորած զինվորների ծնողները, որոնք երեկ խիստ վրդովված տեսաուղերձ էին հղել Արցախից՝ հայտարարելով, թե իշխանությունների անգործության պատճառով՝ թշնամու ձեռքում հայտնված իրենց որդիները սպանվել են և իրենք տեսել են կադրերը:

Եվ քանի որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը շարունակ լռում է կամ կեղծում իրականությունը, ստիպված հրապարակում ենք կադրերը՝ պաշտոնական պարզաբանում ստանալու ակնկալիքով: Տեսանյութի հավաստիության մասին կտեղեկացնենք առաջիկայում, երբ ՀՀ իշխանությունները հարկ համարեն գոնե արձագաքել թշնամու չդադարող վայրագություններին ու սպառնալիքներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ