23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլը, այնուամենայնիվ, կառափնարան բարձրանալու է

Փորձենք մտնել Նիկոլի գլխի մեջ։

Նիկոլին մեկ բան է հիմա մտահոգում’ իր անվտանգությունն,  այսինքն  Նաիրի Հունանյանի հարեւան դառնալն ու նորությունները միայն Հայաստանի Հանրապետություն թերթից ու Հանրային Ռադիոյից  ծանոթանալու երկարատեւ հեռանկարը։

Տարբերակ 1. Եթե ինքը հրաժարական է տալիս ու իր փոխարեն իր թիմից, կամ ԵԼՔ դաշինքից որեւէ մեկն է արտահերթ ընտրություններն անցկացնում, ապա դա իր համար ամենավատ տարբերակն է, որովհետեւ հենց իր թիմն է բոլոր մեղքերը բարդելու նրա վրա։ Պարզ է, որ նրանք ինքնափրկության հարց են լուծելու ու ամենադաժանն են իր հետ վարվելու։

Տարբերակ 2. Երկու անգամ հրաժարական է տալիս, չի ընդունվում ու ինքն է արտահերթ ընտրություններ անցկացնում ու փորձում է իր թիմի ու իր թիմի սատելիտների միջոցով մեծամասնություն ստանալ։ Այստեղ կան խութեր։ Նախ, հարց է, որ իր թիմը կոճակ սեղմելու պահին կքվերակի իր ուզածով ու դեմ կլինի հրաժարականին,  հարց է նաեւ, թե սրդյոք ինքը կարող է մի քանի ամիս ժամանակավոր վարչապետ աշխատել, ինչպես նաեւ, թե նախընտրական փուլում ուժայիններն իրեն չեն ձերբակալի, որովհետեւ այդ ընթացքում չի կարողանալու նրանց աշխատանքից ազատել’ վերահսկողությունից դուրս են լինելու։ Հետո, դեռ հարց է, թե նախընտրական փուլում “ամբոխները խելագարված” իրենց ինչպես կպահեն։

Տարբերակ 3. Հեռանում է ու ընդդիմության թեկնածու վարչապետի կողմից ստանում է անվտանգության որոշակի երաշխիքներ։ Սա իր համար ամենալավ տարբերակն է։

Կա նաեւ 4-րդ տարբերակն. ինչպես մահապատժի սպասող մարդն է փորձում որքան հնարավոր է երկարեցնել կառափնարն բարձրանալու օրը, ժամը, րոպեն, վայրկյանն, այդպես էլ նա է փորձում դա անել։ Կարծես թե ամենահավանականը 4-րդ տարբերակն է։ Այս տարբերակի բացասական կողմն այն է, որ, այնուամենայնիվ, կառափնարան բարձրանալու է։

Գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ