08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սա ազգային ողբերգություն է. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հողատուի պատճառով՝ մարդիկ իրենց տները վառելու ու լքելու հետ մեկտեղ, իրենց հետ տանում են հարազատների գերեզմանաքարերը։
 
Սա ազգային ողբերգություն է , սա անմարդկային ստորություն է։
 
Այսօր բախվում ենք մի իրականության հետ, որտեղ մարդիկ պետությունից խնդրում են մի կտոր հող, լացելու մի տեղ․․․
 
2014 թվականի հունիսի 3-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով՝ առևանգված այնուհետ դաժանաբար սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի ընտանիքը՝ Քարվաճառից ստիպված հեռանալով, որդու գերեզմանաքարն ու հուշարձանը իր հետ բերել է քաղաք Վարդենիս և այժմ ընտանիքի անդամները խնդրում են հատկացնել Եռաբլուր պանթեոնում մի փոքրիկ հատված՝ իրենց սպանված որդու գերեզմանաքարը տեղադրելու նպատակով։
 
Այո՛, դա այն 16-ամյա պատանին էր, որին դաժանաբար սպանած հանցագործները երեկ փոխանակվեցին մեր ռազմական և քաղաքացիական 44 գերիների հետ։
 
Քանզի երկրում այլևս չկա իշխանություն, իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել և ԶԼՄ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել՝ այս ցավալի ու ողբերգական հարցին լուծում տալու նպատակով։
Դիմում եմ նաև միակ լեգիտիմ ու աշխատող կառույցին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ՝ ի դեմս ՄԻՊ Արման Թաթոյանին՝ խնդիրն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու համար»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ