23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տուն պահելու խաթր իրականում պետք է աջակցել ազգակործան տնաքանդի հեռացմանը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավադիր ստահակի կողքը դեռեւս պահպանված պաշտոնատարների մեծ մասը, գիտակցելով ազգային աղետի փաստը, այնուհանդերձ փորձում է հիմնավորել իր լոյալությունը գերագույն տականքին երկու հիմնական թեզերով։

1. «Ես նրա կողքը չեմ, ես երկրի խաթր եմ աշխատում»․ Սա ինքնախաբեության առաջին տարբերակն է, որով այդ մարդիկ փորձում են թոթափել վրաներից դրա թիմում մնալու ամոթը։ 2.5 տարվա ընթացքում այդ դավադիր խունտան բոլորիս հասցրեց աղետի, հետեւաբար՝ նրա թիմիւմ այսքանից հետո մնալը որեւէ կերպ «երկրի խաթրով» հիմնավորել չի ստացվում։
Երկրի իրական խաթրը պահանջում է սրա օր առաջ հրաժարականը, որն անխուսափելիորդնմմոտենում է նաեւ ամեն մի նոր հրաժարականի դիմումով։

2.«Տուն ենք պահում» հիմնավորումն ավելի զգացմունքային ու կենցաղային է, եւ կարող է որոշակի շերտի վրա ազդեցություն ունենալ։ Իրականում դավադիր ստահակի թիմի համար «բատռակություն» անելը տուն պահելու պատրվակով մեծամասամբ նույնպես ընդունելի չէ։ Այս տեսակը թող գիտակցի, որ այս պահին իր տունը պահում է տասնյակ հազարավոր այլեւս քանդված կամ, այս տեմպերով՝ քանդվող մեր հայրենակիցների հաշվին։

Եվ երկրորդը, երկար այդ տունը այդ կերպ պահել չես կարող, քանզի շուրջ բոլորը հետեւողականորեն քանդվում է եւ կանխատելիորեն այս աղետը մոտենալու է նաեւ ձեր տներին։
Ուստի տուն պահելու խաթր իրականում պետք է աջակցել ազգակործան տնաքանդի հեռացմանը։

Կոլաբորացիոնիզմը այս ռեժիմի հետ որեւէ կերպ հիմնավորված եւ արդարացված չէ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ