17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանը Վանեցյանին բանագնացի միջոցով փոխանցել է իր պայմանը եւ մերժվել․ Փաստ

Օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իրենք պատրաստ են երկխոսության՝ պայմանով, որ այդ խոսակցությունը չընկալվի որպես նահանջ՝ բռնության եւ հարկադրանքի սպառնալիքի առաջ: Նրա խոսքով, որեւէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի ու բռնության լեզվով չպետք է խոսի:

«Մենք պետք է ընդհանուր ըմբռնում ունենանք, պայմանավորվենք, հրաժարվենք բռնության եւ սպառնալիքի խոսույթից»,- ասաց Փաշինյանը՝ հատուկ շեշտելով, որ խոսքը իրական մտադրությունների մասին է: Սա փաստացի գնահատվում է որպես հերթական մեսիջ՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, հստակ երաշխիքներ ստանալու նպատակով:

Բանն այն է, որ, ինչպես նշել էին օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը բանագնացներ էր ուղարկել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մոտ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունը:

Մեր տեղեկություններով, քանզի դրական պատասխան չի ստացել, հիմա նույն առաջարկը հնչեցնում է հրապարակային: Թեպետ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները հստակ հայտարարել են անվտանգության երաշխիքնեի ու, այսպես կոչված, «մարդասիրական միջանցքի» մասին, խնդիրը դեռեւս բաց է մնում, քանի որ, մեր տեղեկություններով, Փաշինյանը երաշխիքներ է ցանկանում նաեւ մասնավորաբար իրավական պատասխանատվության առումով, ինչի հետ կապված որեւէ համաձայնություն չի ստացել:

Ուստի հիմա ԱԺ ամբիոնից նա արդեն հրապարակային է հնչեցրել այն «թեզերը», որոնք փոխանցվել էին Վանեցյանին բանագնացների միջոցով

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ